Ռուսաստանի՝ Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր պաշտպանական ուժերն արդեն վնասազերծել են 900 գազար 800 ռուսաստանցի զինվորականների։
Ըստ «Украинская правда»-ի՝ դրա մասին հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։
Նշվում է, որ ռուսական կողմի ընդհանուր մարտական կորուստները 2022-ի թվականի փետրվարի 24-ից մինչև 2025 թվականի մարտի 21-ը ներառյալ մոտավորապես կազմել են.
անձնակազմ՝ մոտ 900 հազար 800 մարդ,
տանկեր՝ 10 հազար 394 միավոր,
մարտական զրահատեխնիկա՝ 21 հազար 589 միավոր,
հրետանային համակարգեր՝ 24 հազար 848 միավոր,
ՀՕՊ համակարգեր՝ 1111 միավոր,
օպերատիվ-մարտավարական մակարդակի անօդաչու թռչող սարքեր՝ 30 հազար 80 միավոր,
ավտոմոբիլային տեխնիկա և ավտոմոբիլ-ցիստեռն՝ 41 հազար 259 միավոր,
հատուկ տեխնիկա՝ 3782 միավոր։



























