Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը մասնակցել է «Capital Markets Armenia» երրորդ միջազգային համաժողովին՝ ելույթ ունենալով Հայաստանի կապիտալի տեղական շուկայի զարգացմանը նվիրված հատվածում։ Համաժողովը կազմակերպել է «Cbonds Congress»–ը՝ «Cbonds»–ի աջակցությամբ։  

Կոնֆերանսի շրջանակում տեղացի և արտերկրից ժամանած մասնագետների միջև քննարկվել են Հայաստանի կապիտալի տեղական շուկայի զարգացման, կապիտալի համաշխարհային շուկայում ապագայի ռազմավարությունների ու հեռանկարների, կրիպտոարժույթների, թվային ակտիվների վերաբերյալ հարցեր։

4-1.jpg (2.28 MB)

Հայաստանի կապիտալի տեղական շուկայում մինչ օրս ամենամեծ ծավալով արտարժութային պարտատոմսեր թողարկած ընկերությունը երկրի ՏՀՏ ոլորտի առաջատար Viva-ն է: Փետրվարի 12-ին ընկերությունը հայտարարել է անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման մեկնարկի մասին՝ թողարկելով դոլարային պարտատոմսեր` 80 միլիոն ԱՄՆ դոլար անվանական ծավալով։ Պարտատոմսերի տեղաբաշխողն է «Ամերիաբանկը»։  Դիտեք տեսանյութը

«Այս հաջողությունը ցույց է տալիս ոչ միայն մեր աճն ու ձեռքբերումները, այլև թափանցիկության սկզբունքներին մեր հավատարմությունը: Այս քայլը հնարավոր է դարձել մեր գործընկերների և ներդրողների աջակցության շնորհիվ, ովքեր կիսում են ընկերության ռազմավարությունն ու արժեքները: Մենք շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր հավատում են մեզ ու մեր գաղափարներին։  Պարտատոմսերի թողարկումը ֆինանսական ռեսուրսներ ներգրավելու արդյունավետ միջոց է՝ երկարաժամկետ և հեռանկարային բիզնես նախագծերին աջակցելու համար։ Հուսով ենք՝ մեր օրինակը կոգեշնչի այլ ընկերություններին նույնպես մտածել պարտատոմսերի թողարկման մասին՝ ամրապնդելով վստահությունն այս ֆինանսական գործիքի նկատմամբ», - նշել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։ 

«Capital Markets Armenia» համաժողովն իր շուրջ էր համախմբել բանկերի, ՏՀՏ ոլորտի, ներդրումային ընկերությունների և միջազգային ֆինանսական ինստիտուտների 230 ներկայացուցչի Հայաստանից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, ԱՄՆ-ից, Ղազախստանից, Բելառուսից,  Կիպրոսից, ԱՄԷ–ից, Մավրիկիոսից,  Նիգերիայից,  Ուզբեկստանից։ 

5-1.jpg (4.20 MB)

Viva-ն (Վիվա Արմենիա ՓԲԸ) Հայաստանում տեղեկատվական ու հաղորդակցային տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ընկերություն է, որն ունի ընդարձակ ցանցեր և տրամադրում է հեռահաղորդակցային ծառայությունների ու թվային լուծումների բազմազան տեսականի` երկրի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր հաճախորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Viva-ն կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Ընկերությունն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.viva.am