Ռուսական «Аэрофлот» ավիաընկերությունը կավելացնի Մոսկվա-Երևան թռիչքների հաճախականությունը՝ ապրիլի 18-ից հասցնելով օրական հինգ, իսկ հունիսի 30-ից՝ վեց չվերթների։

Ըստ РИА Новости-ի՝ դրա մասին ասված է ընկերության հաղորդագրության մեջ։

Ապրիլի 18-ից կիրականացվի նոր երեկոյան SU1862/1863 չվերթը, ավիաընկերությունն այս երթուղիով կիրականացնի օրական մինչև 5 չվերթ։

Հունիսի 30-ից կավելացվի ևս մեկ ամենօրյա SU1864/1865 չվերթ, թռիչքների հաճախականությունը կհասնի օրական 6 չվերթի։ Տոմսերն արդեն վաճառվում են։

Մոսկվայի և Երևանի միջև ամառային պիկ ժամերին ավիաընկերությունը կիրականացնի շաբաթական մինչև 42 չվերթ, ինչն անցյալ ամառվա համեմատ 20%-ով ավելի է։

Բացի Մոսկվայից թռիչքներից, «Аэрофлот»-ն ուղիղ կանոնավոր չվերթներ է իրականացնում դեպի Հայաստանի մայրաքաղաք Ռուսաստանի վեց մարզերից։