Աշխարհի ուժեղագույն անձնագրերի վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 73-րդ հորիզոնականը՝ նախորդ տարվա համեմատ մեկ տողով բարելավելով իր դիրքերը։

Ըստ Henley & Partners-ի վարկանիշի՝ հայկական անձնագիր ունեցողները կարող են առանց վիզայի այցելել 67 ուղղություններ։

Վարկանիշում Վրաստանը զբաղեցրել է 45-րդ հորիզոնականը (առանց վիզայի ճանապարհորդություն 122 ուղղություններով), իսկ Ադրբեջանը՝ 70-րդ հորիզոնականը (առանց վիզայի 70 ուղղություններ):

Ռուսաստանը և Թուրքիան կիսում են 46-րդ տեղը (առանց վիզայի ճանապարհորդություն համապատասխանաբար 115 և 114 ուղղություններով), Իրանը` 94-րդ տեղը (առանց վիզայի ճանապարհորդություն 42 ուղղություններով):

Վարկանիշում ներառվել է 199 անձնագիր և 227 պետություն։