Ճապոնիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունները՝ խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնագրի առնչությամբ։ Դա մասին ասված է երկրի ԱԳՆ հայտարարության մեջ։

«Երկու երկրների միջև հակամարտության վերջնական կարգավորումը վճռորոշ նշանակություն ունի կովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության համար։ Ճապոնիան հուսով է, որ երկու կողմերի համաձայնեցված խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ կստորագրվի, և որ տարածաշրջանին առնչվող խնդիրները կլուծվեն խաղաղ ճանապարհով»,- նշել են գերատեսչությունում։

Տաջիկստանը ևս ողջունել է նաև Ադրբեջանի և Հայաստանի Հանրապետության միջև խաղաղության համաձայնագրի տեքստի և երկու երկրների միջև միջպետական ​​հարաբերությունների հաստատման շուրջ բանակցությունների ավարտը։

Գերատեսչությունում համոզմունք են հայտնել, որ այս փաստաթղթի հնարավորինս շուտ իրավական ամրագրումը կարևոր քայլ կլինի ադրբեջանա-հայկական հարաբերությունների ամբողջական կարգավորման ուղղությամբ և կնպաստի Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունությանն ու զարգացմանը։

Իռլանդիան իր հերթին ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի առաջընթացը խաղաղության համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցություններում։ Երկրի ԱԳՆ-ն դա դրական զարգացում է անվանել։

Եգիպտոսը ևս ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների ավարտը։

Երկրի ԱԳՆ-ն սդա պատմական քայլ է որակել՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում երկու երկրների միջեւ համաձայնագիրը կստորագրվի։

Բուլղարիայի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել դրա մասին։

«Բուլղարիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների երկար սպասված ավարտը և ակնկալում է, որ երկու կողմերն էլ շուտով կստորագրեն և կվավերացնեն համաձայնագիրը»,- ասված է հաղորդագրության մեջ։