Լոնդոնի ենթակայաններից մեկում բռնկված հրդեհը հոսանքազրկման պատճառ է դարձել, ինչի պատճառով Հիթրոու օդանավակայանն ամբողջ օրը փակվել է։
Ըստ թռիչքների հետագծման FlightRadar 24 կայքի՝ տուժել է առնվազն 1350 չվերթ՝ չհաշված այն թռիչքները, որոնք կարող են չեղարկվել կամ հետաձգվել, քանի որ ինքնաթիռներն իրենց տեղերում չեն:
«Մեր ուղևորների և գործընկերների անվտանգությունն ապահովելու համար այլ ելք չունենք, քան փակել Հիթրոուն օրվա ընթացքում»,-ըստ Euronews-ի՝ հայտարարել են օդանավակայանից՝ հավելելով, որ առաջիկա օրերին է զգալի խափանումներ են սպասվում։
Ուղևորներին խորհուրդ է տրվում մինչև վերաբացվելը ոչ մի դեպքում օդանավակայան չմեկնել։





























