Երեկ՝ մարտի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։20-ի սահմաններում Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 62-ամյա Խաժակ Գ․-ի վարած Mercedes Viano մակնիշի և 22-ամյա Միշա Խ․-ի վարած BMW X5 մակնիշի ավտոմեքենաները։ Հայտնում է Shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։





























