Հարավային Կորեայում երկու հրշեջների մահացած են գտել, երկուսն անհետ կորել են, քանի որ շաբաթ օրը ողջ երկրում բռնկվել է ավելի քան 20 անտառային հրդեհ, այդ թվում՝ Կորեական թերակղզու հարավարեւելյան հատվածի մահասփյուռ հրդեհը, հայտնել է Reuters-ը։

Երկրի նախագահի պաշտոնակատար Չհվե Սան Մոկը կոչ է արել բոլոր ջանքերը գործադրել մինչեւ մայրամուտ հրդեհը մարելու համար, քանի որ ուժեղ քամու պատճառով անտառային հրդեհներն արագ տարածվում են։

Զոհված հրշեջները փորձում էին հրդեհը մարել Հարավային Կյոնսան նահանգում, որն սկսվել էր ուրբաթ եւ շաբաթ կեսօրի դրությամբ ընդգրկել էր 275 հեկտար։ Ավելի քան 200 բնակիչներ տարհանվել են։

Շաբաթ Հարավային Կորեայի կառավարությունը շրջանը հայտարարել է աղետի գոտի։