Մարտի 23-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վազգեն Սարգսյան փողոցում: Մասնավորապես՝ Վազգեն Սարգսյան - Խորենացի փողոցների խաչմերուկից Վազգեն Սարգսյան - Դեղատան փողոց խաչմերուկ ուղղությամբ կարգելվի մեքենաների կանգառը: Հայտնում են քաղաքապետարանից:
Միաժամանակ նշված ճանապարհահատվածում կտեղադրվեն համապատասխան ճանապարհային նշաններ:





























