Ուրբաթ առավոտյան Հնդկաստանի Լաքնաու քաղաքում վայրէջքից հետո ինքնաթիռում մահացած  ուղևոր են հայտնաբերել, հաղորդում է India Today-ը:

Տղամարդը, որն ավելի ուշ ճանաչվել է որպես Աշիֆ Դաուլլահ Անսարի, ըստ երևույթին, մահացել է օդում, քանի որ նրա ամրագոտին կապված է եղել:

Օդանավում գտնվող բժիշկներն արձանագրել են նրա մահն այն բանից հետո, երբ անձնակազմի անդամները փորձել են արթնացնել նրան, սակայն արձագանք չեն ստացել: Անսարիի մահվան պատճառը պարզ կդառնա  դիահերձումից հետո։

Միևնույն ժամանակ ոստիկանությունը հետաքննություն է սկսել նրա մահվան փաստով։