Ամերիկյան ուժերը ավիահարվածներ են հասցրել Եմենի Հոդեյդա քաղաքի օդանավակայանին, հայտնում է Al Masirah-ը։

ԶԼՄ-ների տվյալներով՝ երեք ավիահարված է հասցվել։

Բացի այդ, ռմբակոծվել են քաղաքային տարածքները:

Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ հայտարարել էր, որ հարվածներն ուղղված են եղել այն բանին, որ Եմենի հութիները դադարեցնեն Կարմիր ծովով անցնող նավերի հրթիռակոծումը, և Իրանին մեղադրել է այդ ուժերին աջակցելու մեջ։

Թեհրանը, սակայն, հերքել է այդ մեղադրանքները։