Հարավային Կորեայի հարավարևելյան տարածաշրջանում ուժեղ քամու պատճառով բռնկված անտառային հրդեհների հետևանքով առնվազն չորս մարդ է զոհվել, վեցը վիրավորվել է և մոտ 1500 մարդ տարհանվել է, հայտնում է Yonhap-ը:
Հրդեհը սկսվել է ուրբաթ օրը Սեուլից մոտ 250 կիլոմետր հարավարևելք գտնվող Սանչհոն շրջանում և տարածվել դեպի այլ շրջաններ։
Վեց տուժածներից հինգը լուրջ վնասվածքներ են ստացել։
Հրշեջները փորձում են մեկուսացնել հրդեհները, որոնց մարման համար գործարկվել է մոտ 30 ուղղաթիռ: Իշխանությունները հայտնել են, որ Սանչհոնի հրդեհը կիրակի առավոտվա դրությամբ մեկուսացվել է մոտ 30 տոկոսով:
Ներկա դրությամբ այրվել է 3286,11 հա հողատարածք, որը համարժեք է մոտ 4600 ֆուտբոլային դաշտի, ավելի քան 1000 հեկտարն ոչնչացվել է Հյուսիսային Կենսան նահանգի Յեսիսոնում և Սանչհոնում։ Մոտ 1500 բնակիչ տարհանվել է ժամանակավոր կացարաններ, քանի որ իշխանությունները շարունակում են հրդեհները մեկուսացնելու ջանքերը:
Տեղական ժամանակով ժամը 08.00-ի դրությամբ հրշեջները շարունակում են հարավարևելյան տարածաշրջանի չորս շրջաններում անտառային հրդեհները մարելու աշխատանքները:





























