Չի կարելի վիճարկել հայ բնակչության զանգվածային սպանդի փաստը 96 տարի առաջ: Այդ մասին հայտարարել է Կնեսետի նախագահ Ռեուվեն Ռիվլինը (Լիկուդ կուսակցություն) կրթության, մշակույթի եւ սպորտի նիստին` նվիրված Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին:
Նա նկատել է, որ Անկարայի եւ Երեւանի տարաձայնությունները չպետք է «ջնջեն» պատմական փաստերը եւ ընդծել է, թե փաստի ճանաչումը որեւէ կապ չունի ժամանակակից Թուրքիայի հետ, խոսքը պատմական փաստի մասին է: Ռիվլինը հայտարարել է, թե երբեք չի թաքցրել իր հայացքներն այդ հարցի վերաբերյալ, բայց Թուրքիան երբեք չի մտածել իրեն «պերսոնա-նոն-գրատա» հայտարարելու մասին:




























