Ուկրաինան հայտնել է Կիևի վրա ռուսաստանյան անօդաչուների գիշերային գրոհի մասին․ զոհվել է 3 մարդ։

Երեք զոհվածների թվում կա 5-ամյա երեխա, կան նաև վիրավորներ, հայտնում է РБК-Украина-ն՝ հղում անելով Ուկրաինայի ազգային ոստիկանության Telegram ալիքին։

Իրավապահ մարմինները նաև հայտնել են, որ անօդաչուների բեկորներ են ընկել Ուկրաինայի մայրաքաղաքի մի քանի շրջաններում։

Մասնավորապես.

Դնեպրովսկի շրջանում ԱԹՍ-ի բեկորները խոցել են  տունը և ընկել ոչ բնակելի տարածքի վրա,

Գոլոսեևսկի շրջանում բեկորներ են ընկել արդյունաբերական գոտու տարածքում,

Պոդոլսկի շրջանում բազմահարկ շենք է վնասվել  հակառակորդի անօդաչուի բեկորներից,

Շևչենկովսկի շրջանում բեկորներից վնասվել են քաղաքացիների մեքենաները,

Դեսնյանսկի շրջանում բեկորներն ընկել են անտառային գոտու տարածքում։