Գեղարքունիքի մարզում, դեկտեմբերի 25-ին, ժամը 20.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունիի բաժնում հաղորդում է ստացվել, որ թունավորումով իրենց մոտ է տեղափոխվել Ծակքար գյուղի 2 բնակչուհի:
Ոստիկանության լրատվության ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նրանք թունավորվել են բնակարանի խոհանոցում տեղակայված գազի կաթսայից արտահոսած շմոլ գազից:
Նույն օրը, ժամը 22.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով Իսահակյան փողոցի 2-րդ շենքի բնակարաններից մեկից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 19-ամյա մի երիտասարդ:
Պարզվել է, որ նա թունավորվել է լոգարանում` գազի արտահոսքի հետեւանքով:
Դրանից մեկ օր առաջ, ժամը 08.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 22-ամյա մի աղջիկ:
Պարզվել է, որ նա թունավորվել է նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, գազի արտահոսքի հետեւանքով:
Կատարվում է քննություն:




























