«Իմ հզոր համայնք» կուսակցության Գյումրիի քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը նախընտրական տեսանյութ է հրապարակել, որում անդրադարձել է տրանսպորտային բարեփոխումներին եւ խոստացել ընտրվելու դեպքում Գյումրիում նոր տրանսպորտային համալկարգ ներդնել:
«Գյումրիին հարկավոր է տրանսպորտային նոր համակարգի ներդրում, մենք մշակելու և ներդնելու ենք ժամանակի ոգուն հարիր հանրային տրանսպորտի համակարգ, այն կունենա վայելուչ ու արդյունավետ շարժակազմ և ողջամիտ սակագին։
Պետք է հասնենք նրան, որ Գյումրիում հանրային տրանսպորտով երթևեկելը լինի շատ ավելի հարմար ու տնտեսապես էֆեկտիվ, քան անձնական մեքենաներով շրջելը: Տրանսպորտի մասին խոսելիս չպետք է մոռանանք նաև ավանդականի մասին։ Մեր քաղաքի դեմքն ու գույնը տասնամյակներ շարունակ եղել են Գյումրվա հայտնի ֆայտոնները։ Մենք մտադիր ենք վերականգնել այդ ավանդույթը և ներդնել առավել կարևոր պատմական վայրերը միմյանց կապող երթուղիներ: Հիշե΄ք, քվեաթերթիկ համար 9-ը»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Գյումրիում ընտրությունները տեղի կունենան մարտի 30-ին, միմյանց հետ մրցում են 9 թեկնածու:





























