Լիբանանի Առողջապահության նախարարության Արտակարգ իրավիճակների կենտրոնը հայտնել է, որ 7 մարդ է զոհվել, ևս 40-ը՝ վիրավորվել Լիբանանի մի քանի շրջաններում Իսրայելի երեկ իրականացրած մի շարք գրոհների հետևանքով, հաղորդում է Ազգային լրատվական գործակալությունը (NNA):
Արդեն այսօր Բաալբեկում NNA-ի թղթակիցը հայտնել է, որ իսրայելական ռազմական ինքնաթիռներն այսօր առավոտյան միջին բարձրության վրա թռել են Բաալբեկի շրջանի վրայով: Հերմելում NNA-ի թղթակիցը նույնպես հայտնել է քաղաքի վրայով իսրայելական ինքնաթիռների թռիչքի մասին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կարճատև հրադադարից հետո Լիբանանի և Իսրայելի սահմանին վերսկսվել են մարտերը։
Իսրայելը պնդում է, որ հարձակումների պատճառ են դարձել Լիբանանի տարածքից արձակված հրթիռները։





























