Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Վրաստան: Հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

Թբիլիսիում տեղի կունենա վարչապետ Փաշինյանի առանձնազրույցը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ: 

Երկու երկրների ղեկավարները ներկա կգտնվեն նաև Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների պատասխան հանդիպմանը: