Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է իր հայ գործընկեր Նիկոլ Փաշինյանին, որն այցելել է Թբիլիսի՝ ներկա գտնվելու Վրաստան-Հայաստան ֆուտբոլային հանդիպմանը, հայտնում է Վրաստանի Առաջին ալիքը։
Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ անձնական հանդիպման ժամանակ կողմերը ևս մեկ անգամ ընդգծել են երկու երկրների ռազմավարական գործընկերությունը և երկկողմ հարաբերությունների զարգացման դրական դինամիկան։
Նշվել է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում համագործակցության առանձնահատուկ կարևորությունը և համատեղ ջանքերի դերը տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում։
Այսօր Իրակլի Կոբախիձեն և Նիկոլ Փաշինյանը ներկա կլինեն Վրաստանի և Հայաստանի ազգային հավաքականների հանդիպմանը։ Ազգերի լիգայի փլեյ-օֆի երկրորդ հանդիպումը կանցկացվի «Դինամո Արենայում»:





























