Պակիստանի բանակը Աֆղանստանի հետ երկրի արևմտյան սահմանին սպանել է 16 իսլամիստ գրոհայինի, հայտնում է Reuters-ը։

Սահմանապահ զորքերը ոչնչացրել են բոլոր զինյալներին Հյուսիսային Վազիրիստան շրջանում մարտի 22-ի լույս 23-ի գիշերը տեղի ունեցած հրաձգության ժամանակ։

«Մեր զորքերը արդյունավետ գրոհել և խափանել են նրանց ներթափանցման փորձը»,- ասվում է բանակի հայտարարության մեջ։

Իսլամաբադը պնդում է, որ իսլամական զինյալները, որոնք հարձակումներ են իրականացնում Պակիստանի տարածքի վրա և բանակի դեմ, ապաստարան ունեն Աֆղանստանում, ինչը Քաբուլը հերքում է:

Միջադեպը տեղի է ունեցել Աֆղանստանի հարցերով Պակիստանի հատուկ ներկայացուցիչ Սադիկ Խանի  Քաբուլ երկօրյա պաշտոնական այցի ժամանակ, որի նպատակը երկկողմ և տնտեսական հարցերի  քննարկումն էր, ասվում է Քաբուլում Պակիստանի դեսպանատան հաղորդագրության մեջ։