Մի խումբ քաղաքացիներ, ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներ, հասարակական և քաղաքական գործիչներ այսօր՝ մարտի 23-ին, բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ Քննչական կոմիտեի շենքի դիմաց, այնտեղից էլ երթով շարժվել են դեպի ՆԳՆ շենք:
Ցուցարարները պահանջում են պատժել Վանաձորի ոստիկանության բաժնում օրեր առաջ արցախցի երիտասարդին՝ Տիգրան Ուլուբաբյանին, խոշտանգած ոստիկաններին։
Հիշեցնենք, որ արցախցի Տիգրան Ուլուբաբյանի նկատմամբ Ոստիկանության Լոռու մարզային վարչությունում կատարված բռնության դեպքով Քննչական կոմիտեն քրեական վարույթ է հարուցել՝ մի խումբ անցանձ կողմից խոշտանգման հոդվածով, որեւէ ոստիկան չի ձերբակալավել, մեղադրանք որեւէ մեկին չի առաջադրվել:
Տիգրան Ուլուբաբյան լրատվամիջոցներին պատմել էր՝ ինչպես են Վանաձորի ոստիկանության բաժնում իրեն ծեծի ենթարկել և խոշտանգել: Տիգրան Ուլուբաբյանը արցախյան երեք պատերազմների մասնակից է, նրա մայրը, հայրը, եղբայրը մահացել են, նա Վանաձորում միայնակ է ապրում:











