Թուրքիայի ոստիկանության գլխավոր վարչությունը ուսումնասիրել է 6 հազար ոստիկաննների կողմից այցելվող կայքերը եւ որոշել սահմանափակել ոստիկանների մուտքը սոցկայքեր։

Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ոստիկանության վարչությունը պարզել է, որ ոստիկանները մեկ օրում 6 մլն քլիք են կատարել սոցիալական եւ այլ կայքեր։  Այս ուսումնասիրությունից հետո որոշում է կայացվել սահմանափակել ոստիկանների մուտքը Facebook, Twitter եւ մի շարք այլ կայքեր։ Այս որոշումը հիմնավորել են նրանով, որ կանխվի գաղտնի տեղեկությունների արտահասքը դեպի սոցկայքեր։

Նշվում է, որ ոստիկանները կարող են Facebook-ից եւ մյուս արգելված կայքերից օգտվել ոչ աշխատանքային ժամերին։