Մարտի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։15-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 49-րդ կմ հատվածում Կոտայքի մարզի բնակիչ 43-ամյա Աննա Զ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը, հոսանքազրկել ավտոմեքենան։