Դոնի Ռոստովի կենտրոնում բռնկված հրդեհը, որտեղ այրվում էին առեւտրի կենտրոնը եւ բնակելի շենքը, մարվել է, լրագրողներին հայտնել են Ռոստովի մարզի ԱԻՆ գլխավոր վարչությունում։

«Հրդեհը մարվել է»,- նշվել է հաղորդագրությունում։

Առեւտրի կենտրոնում հրդեհը բռնկվել է 300 քառակուսի մետր տարածքում, հրդեհը տարածվել է բնակելի շենքի տանիքում՝ 800 քառակուսի մետր մակերեսով։ Բնակելի շենքից տարհանվել է 15 մարդ։ Հրդեհի պատճառը եղել է կարճ միացումը առեւտրի կենտրոնի ճակատին տեղադրված ցուցանակի վրա։

Ռոստովի մարզի դատախազությունը հայտնել է, որ գերատեսչությունը միջադեպի հետաքննություն է կազմակերպել։