Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Գորիս քաղաքում գտնվող Ֆրանկոֆոնիայի մշակութային կենտրոն։ Այս մասին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։
«Սյունիքի մարզի Գորիս քաղաքում զարգացնում ենք Ֆրանսիայի հետ բարեկամությունը և ֆրանսերենի հանդեպ սերը:
Ընկերական այց կատարեցի քաղաքում գտնվող շատ ակտիվ Ֆրանկոֆոնիայի մշակութային կենտրոն»,-գրել է Օլիվիե Դըկոտինյին՝ ընդունելության համար շնորհակալություն հայտնելով կենտրոնի տնօրեն Կարմեն Ապունցին։




























