Երեւանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա իրականացնող Վարդաշենի հանրակացարանի շենքերի բնակիչները քիչ առաջ փակեցին քաղաքապետարանի դիմացի փողոցը:

«Էն ժամանակ Փաշինյանը մեզ պարտադրում էր, որ փողոցը փակեք, որ ինքը նստի աթոռին, հիմա էլ մենք ենք փակում, որ ինքը բարեհաճի ժողովրդի մասին հոգ տանի: Մարդիկ ամեն օր ահը սրտներում քնում են, ամեն վայրկյան մտածում են՝ հեսա կփլվի: Ամեն թույլ ցնցումից շենքը դղրդում է: Պարոն Ավինյան, դուրս արի, պատասխան տուր մարդկանց»,-ասաց բնակիչներից մեկը:

Ոստիկանները փորձում էին համոզել, որ չփակեն ճանապարհը, սակայն ակցիայի մասնակիցները չլսեցին. «Մի համոզեք, քո երեխեն կգա՞ ապրի իմ երեխու հետ: Էս պահին իմ փոքր երեխեն վտանգի տակ թողել եմ տանը: Ոչ մեկի երեխեն իմ երեխուց լավը չի: Թող Ավինյանը գա, պատասխան տա, խաբեբա Ավինյան, դուրս արի: Աթոռի կռիվ են անում»:

Հիշեցնենք, որ Վարդաշենի հանրակացարանի՝ 68ա և 66/1 շենքերի բնակիչներ նշում են, որ դեռ քարոզարշավի ժամանակ Տիգրան Ավինյանն իրենց խոստացել էր ընտրվելու դեպքում իրենց հարցը լուծել, այդ վթարային շենքից իրենց դուրս բերել եւ բնակարաններով ապահովել: