Ընտրություններից առաջ եկավ, տնտետուն մտավ, բոլորի հետ հանդիպեց, այդ ժամանակ կարող էր հանդիպման ժամանակ ունենար, իսկ հիմա եկել, հասել է խոստումը կատարելու ժամանակը՝ ո՞ւր է բա այդ խոստումը։ Այս մասին, այսօր՝ մարտի 19-ին, քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ NEWS.am-ի հետ զրույցում նշեց Վարդաշենի բնակիչներից մեկը:
Նշենք, որ Վարդաշենի հանրակացարանի՝ 68ա և 66/1 շենքերի բնակիչներ նշում են, որ դեռ քարոզարշավի ժամանակ Տիգրան Ավինյանն իրենց խոստացել էր ընտրվելու դեպքում իրենց հարցը լուծել, այդ վթարային շենքից իրենց դուրս բերել եւ բնակարաններով ապահովել: Նարնք ինչ-որ պահի փակեցին քաղաքապետարանի դիմացի փողոցը:
«Փուչիկ էր իր ասածները, ուրեմն ինքն այդքան մարդ տեսակ չէ, որ իր խոստումը չկատարեց։ Ամեն վայրկյան մեր կյանքը, առողջությունը վտանգի տակ է։ Ակնկալում ենք՝ մեկն իջնի, հստակ պատասխան տա, թուղթ ցույց տա, որ այս օրը տարհանելու են»,- ասաց բնակիչներից մեկը։
Քաղաքապետարանի դիմաց մեծ թվով ոստիկաններ բերվեցին, որոնք շղթա էին կազմել փողոցում;
«Եկան, մրջյունի պես եկան, լցվեցին։ Իրենցից պետք է վախենա՞նք։ Ձրիակերներ»,- նշեցին ակցիայի մասնակիցները:
«Փաշինյանն ու Ավինյանը զորք են ուղարկել հայ մայրերի վրա»,- ասաց ակցիայի մեկ այլ մասնակից։
«Սա Ադրբեջանը չի, թուրքի սահման չէ։ Ժողովրդի դեմ միլիցա ես հանել։ Թող սրանց վերցնի ու գնա սահման պահի, որ արդեն թուրքը մտնում է Հայաստան, դրա մասին մտածի, ոչ թե փափուկ աթոռը բռնել, նստել է ու չի իջնում։ Ընտրության ժամանակ գալիս էիր, խնդրում էիր։
Փաշինյանն ասում էր՝ ժողովուրդ, տներից դուրս եկեք, լավ է լինել, երկիրն ուտում են, էս են ուտում։ Ինքն ի՞նչ է ուտում։ Սա նույն իր շղթան է, մեկը մյուսից ոչ մի բանով չի տարբերվում։ Փաշինյանն ասում էր՝ 2025 թվականին հանրակացարան չի լինելու»,- նշեց ակցիայի մասնակիցը։
«Խայտառակություն է, հայ մայրերի վրա զորք են բերել։ Հողերը հանձելուց, թքեմ ձեր երեսին, այդքան զինվոր չկագնեցրիք։ Ցավ ենք ապրում՝ նման քաղաքապետ ունենք, նման վարչապետ ունենք, որ հայ ժողովրդի դեմ կարող է այսքան ոստիկան հանել, որ հարցի լուծում տա։ Մենք ամաչում ենք, որ իրենք են մեր ղեկավարները»,- ասացին ակցիայի մասնակից կանայք։





























