Մարտի 25-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը մինչեւ շաբաթվա վերջ, հատկապես ցերեկային ժամերին, աստիճանաբար կբարձրանա 11-14 աստիճանով։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի 0+2, վաղը ցերեկը՝ +14+16։ 

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -3-8, ցերեկը՝ +8+13,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ +7+12,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +11+15,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝  -4-9, ցերեկը՝ +6+10, 

Լոռիում գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +9+14,

Տավուշում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +14+16,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -3-8, ցերեկը՝ +5+9,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝-1+2, ցերեկը՝ +11+16,

Արարատում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +16+18, 

Արմավիրում գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +15+18, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -4-7, ցերեկը՝ +4+7,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +15+18,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +16+19,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -1-6, ցերեկը՝ +9+14։