Ճապոնիայի Համամացու քաղաքում (Շիզուոկա պրեֆեկտուրա) բեռնատարը վրաերթի է ենթարկել տարրական դպրոցի մի խումբ աշակերտների։ Այս մասին հայտնում է Ճապոնիայի հանրային հեռուստատեսությունը (NHK):
Միջադեպը տեղի է ունեցել տեղի կենդանաբանական այգու մոտ գտնվող ճանապարհներից մեկում։ Իրավապահների տվյալներով՝ տուժել է առնվազն չորս երեխա, որոնցից մեկը ծանր, անգիտակից վիճակում հոսպիտալացվել է։
Դեպքի վայրում աշխատում է ոստիկանությունը, որը պարզում է դեպքի հանգամանքները։





























