Միացյալ Նահանգները կարծում է, որ Իրանը պետք է նստի Վաշինգտոնի հետ բանակցությունների սեղանի շուրջ, քանի որ ամերիկացի պաշտոնյաները լրջորեն են վերաբերվում Թեհրանին, և նա շատ տարբերակներ չունի, երկուշաբթի հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Թեմմի Բրյուսը։
«Նախագահը լուրջ է, Մարկո Ռուբիոն՝ լուրջ։ Նրանք պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ՝ գործարք ձեռք բերելու համար»,- ասել է նա Fox News-ի եթերում։
Բրյուսի խոսքով, Թեհրանը ներկայումս չունի շատ տարբերակներ, և Իսլամական Հանրապետության իշխանությունները պետք է արձագանքեն այն «փաստին», որ իրենց «ծանոթ» աշխարհը փոխվել է: Նա նաև հիշեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի դեմ ռազմական միջոցներ կիրառելու սպառնալիքը։
«Նախագահը ծանուցում է ուղարկել, որում ասվում է, որ դուք կամ պետք է մեզ հետ բանակցեք, գործարք կնքեք, կամ էլ զինվորականները կներգրավվեն», - ավելացրել է նա:
Երկուշաբթի ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ Թեհրանը չի գնա ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների՝ Վաշինգտոնի ամենօրյա մեղադրանքների և անընդունելի պահանջների պատճառով, սակայն «անուղղակի բանակցությունների ճանապարհը բաց է»։





























