Պրիմորսկի երկրամասում պլանային ուսումնական թռիչքի ժամանակ Սու-25 ինքնաթիռ է կործանվել, երկուշաբթի հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ռազմական գերատեսչությունից ավելացրել են, որ օդաչուն նետվել է և նրան հայտնաբերել որոնողափրկարարական խումբը:
Օդաչուի կյանքին կամ առողջությանը վտանգ չի սպառնում, ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
«Թռիչքն իրականացվել է առանց զինամթերքի, ինքնաթիռը կործանվել է անմարդաբնակ տարածքում, գետնին վնասներ չեն եղել», - հայտնում են ՊՆ-ից։
«Նախնական տեղեկություններով՝ միջադեպի պատճառը եղել է տեխնիկական անսարքությունը։ Վթարի վայր է ուղարկվել ՌԴ օդատիեզերական ուժերի հանձնաժողովը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Զրահապատ գրոհային Սու-25 «Ռուկ» ինքնաթիռը նախատեսված է մարտադաշտում ցամաքային ուժերին ուղղակիորեն աջակցելու համար՝ թիրախի անմիջական տեսանելիությամբ, ինչպես նաև շարժվող և անշարժ ցամաքային օբյեկտների ոչնչացման համար՝ նշված կոորդինատներով և ցածր արագությամբ օդային թիրախներով:





























