Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին հարցը ընդգրկված է մարտի 25-ին գումարվող նիստերի օրակարգում։ Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է ԱԺ պաշտոնական կայքից։
Մարտի 25-ին գումարվող նիստերի օրակարգում ներառված է նաև ԱԺ պատգամավոր Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին հարցի քննարկումը։




























