Չինաստանը հաջողությամբ գերարագ գնացք է փորձարկել, որն ընդունակ է 500 կմ/ժ արագություն զարգացնել: Նոր ճեպընթացի փորձարկումները տեղի են ունեցել դեկտեմբերի 26-ին` Ցինդաո քաղաքի կայանում:
Ներկայումս Չինաստանի ճեպընթացային երկաթուղիներում CRH 380 մոդելների գնացքներ են օգտագործվում, որոնք 250-300 կմ/ժ արագություն են զարգացնում, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Շահագործման հանձնված նոր գնացքը եւս 500 կմ/ժ արագությամբ չի տեղաշարժվի, այլ` 350-380 կմ/ժ: Արտադրող ընկերությունում հավաստիացնում են, որ դրա գլխավոր առաջնահերթությունը անվտանգությունն է եղել:
Հիշեցնենք, 2011թ. օգոստոսին ՉԺՀ Պետխորհուրդը կարգադրել էր բոլոր ճեպընթաց գնացքների արագությունը նվազեցնել 40-50կմ/ժ-ով: Այդ որոշումը կայացվել էրՎենչժոու (Չժեցզյան նահանգ) քաղաքում նույն թվականի հուլիսի 23-ին Չինաստանի պատմության մեջ առաջին անգամ տեղի ունեցած ճեպընթաց գնացքների վթարից հետո: Վթարի արդյունքում 40 մարդ զոհվել էր, 190-ը` վիրավորվել:




























