Զբոսաշրջային փոխադարձ հոսքերի ծավալների մեծացման խնդիրը կարող է խթան դառնալ ռուս-հայկական համագործակցության ամրապնդման համար։ Դրա մասին հայտարարել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանի հետ հանդիպման ժամանակ։

«Հայաստանը ռուսաստանցիների շրջանում սիրված զբոսաշրջային վայր է։

Մեր քաղաքացիներն ավելի ակտիվ են մեկնում հանրապետություն, քան այլ օտարերկրացիներ։ 2024 թվականին գրանցվել է ռուսաստանցիների մոտ 1 միլիոն այցություն դեպի հանրապետություն՝ սա Հայաստան այցելած բոլոր զբոսաշրջիկների 40%-ն է։

«Մեր երկրների միջև լավ զարգացած օդային հաղորդակցություն կա՝ շաբաթական մոտ 100 չվերթ՝ 12 երթուղիներով»,- նշել է Ռեշետնիկովը։