Իլոն Մասկը երկու ամսում 148 միլիարդ դոլար է կորցրել, սակայն դեևս պահպանում է Երկրագնդի ամենահարուստ մարդու տիտղոսը, գրում է Bild-ը։

Մասկի կարողությունն այժմ կազմում է 321 միլիարդ դոլար: Սակայն այն արագորեն նվազում է։ Հիմնական պատճառը նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո Tesla-ի բաժնետոմսերի ավելի քան 40% անկումն է։

Ներկայանալով որպես բյուրոկրատիայի դեմ պայքարի ​​մարտիկ՝ Մասկը ահռելի վնաս է հասցրել իրեն և իր ընկերությանը: Նրան քննադատել են զանգվածային կրճատումների համար, որոնք Մասկի հակառակորդներն անվանում են կամայական։ Tesla-ի ավանդական հաճախորդների բազան՝ ազատական ​​տրամադրված գնորդները, երես են թեքում ընկերության ղեկավարից:

Փետրվարին Tesla-ն վաճառել է 43 հազար 650 ավտոմեքենա՝ նախորդ տարվա համեմատ 6%-ով պակաս: Եվրոպայում վերջին շրջանում վաճառքի ծավալները նվազել են 75%-ով: Ավելին, ագրեսիվ ակտիվիստները հրկիզում էին Tesla-ի ավտոմեքենաները և ցուցասրահներում «նացիստներ» տիպի կարգախոսներ գրոտում։

Այս ամենը անհանգստացնում է ներդրողներին։ Ներդրումային բանկիր Ռոս Գերբերն արդեն կոչ է արել Մասկին հեռանալ Tesla-ի գործադիր տնօրենի պաշտոնից, քանի որ նրա թունահարույց կերպարը վնասում է ընկերությանը: