Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների Արմավիրի մարզի Արմավիր քաղաքում չրերի արտադրությամբ զբաղվող «Արմավիր Ֆրութ» ՍՊԸ-ում իրականացրած ստուգման արդյունքում նախկինում կասեցվել էր առանց համապատասխան թույլտվությունների խորքային հորից ապօրինի ջրառը և չորացման արտադրամասի վառարանների շահագործումը։
Տեսչական մարմնից NEWS.am-ին հայտնում են, որ ընկերությունը ձեռք է բերել ջրօգտագործման և անշարժ աղբյուրներից աղտոտող նյութեր մթնոլորտային օդ արտանետումների չափաքանակների թույլտվություններ, որի հիմքով «Արմավիր Ֆրութ» ՍՊԸ-ի նկատմամբ կասեցումները վերացվել են։





























