Երեւանում, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ժամը 00.40-ի սահմաններում, Սարալանջի փողոցում իրար են բախվել 4 ավտոմեքենաներ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ իրար են բախվել «ԳԱԶ-3110», «Հոնդա» , «ՎԱԶ-21213» և «Մազդա» մակնիշի ավտոմեքենաները:
Պատահարի հետեւանքով «ԳԱԶ-3110»-ի երկու ուղեւորուհիները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























