ԱՄՆ եւ Ուկրաինայի պատվիրակությունները Էր Ռիադում բանակցությունների հերթական փուլի ընթացքում քննարկում են Սեւ ծովում, ինչպես նաեւ ժամկետով էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարձակումների 30-օրյա հրադադարի ռեժիմը։ Այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով աղբյուրին։
Ավելի վաղ Agence France-Presse-ը տեղեկացրել էր, որ Վաշինգտոնի եւ Կիեւի պատվիրակությունները երեքշաբթի Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում սկսել են բանակցությունների նոր փուլը։




























