Դժվար է ասել, թե երբ ականատես կլինենք Անդրանիկ Մարգարյանի երազած հայրենիքին: Այս մասին, այսօր՝ մարտի 25-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Լրագրողի հարցին՝ թե ինչու են իր ստվերի հետ դեռ կռվում մարդիկ՝ Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Այդ հարցին ես պիտի՞ արդյոք պատասխանեմ: Այդ հարցին պիտի այդ մարդիկ պատասխանեն: Համենայնդեպս, որևէ մեկի ուրվականն ինձ չի անհանգստացնում, իմը ստվեր է, իրենցը՝ ուրվական»:։
Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն մասնակցում է Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցի արարողությանը:











