Իրանական ռիալը թարմացրել է իր հակառեկորդը՝ իջնելով 1 միլիոն ռիալի 1 ԱՄՆ դոլարի դիմաց, հայտնել է իրանական TGJU ֆինանսական գործակալությունը։

Երեքշաբթի առավոտյան TGJU գործակալության էջում թարմացվել են իրանական ռիալի արժեքի գնանշումները. իրանական ռիալը 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ նվազել է մոտավորապես 50 հազար ռիալով՝ հասնելով 1 միլիոն 36 հազար ռիալի։