25-ամյա Հայկանուշ Ն.-ի նախկին ընկերը` Բախշիկ Մարտիրոսյանը զանգահարել է նրան ու պահանջել 50 հազար դրամ, սպառնալով, որ գումարը չստանալու դեպքում համացանցում կտեղադրի աղջկա մերկ լուսանկարները: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Հայկանուշը դիմել է ոստիկանություն եւ հայտնել է, որ Բախշիկ Մարտիրոսյանը, ում հետ ծանոթացել է մեկ տարի առաջ, զանգահարել է իրեն եւ շանտաժի ենթարկել:
Ոստիկանությունը պարզել է, որ Բախշիկ Մարտիրոսյանը, ով կալանավորված է եւ գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում, այնտեղից է զանգահարել նախկին ընկերուհուն։
Ոստիկանությունից փոխանցեցին, որ փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:




























