Նախկին հանրապետական, այնուհետև «Լուսավոր Հայաստան» կուսակցությունով պատգամավոր դարձած, հիմա ՔՊ-ից Գոյւմրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը որոշել է, որ այլևս Գյումրի քաղաք այցելելու իրավունք պետք է ունենան միայն ՔՊ անդամատոմս ունեցող մարդիկ։ Այս մասին, այսօր՝ մարտի 25-ին, ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Երեկ իր հարցազրույցում անդրադառնալով ինձ, հետևյալ աշխարհացունց միտքն է արտահայտում, որ ինչ գործ ունի դաշնակցական Գառնիկը Գյումրիում։ Այդ նույն օրը, որը որ ես Գյումրիում էի, պատիվ ունեի Սրբազան պայքարի շրջանակներում այցելել Գյումրի, այդ օրը ՔՊ-ի մեր պատգամավորները ընտրաշավ էին անցկացնում տարբեր խմբերով, և  այնտեղ, որտեղ մենք գտնվում էինք, գալիս էին և երեք անգամ այդտեղ հայտնվելուց հետո նաև եթե հիշողությունս չի դավաճանում, ՔՊ պատգամավորները ինձ տեսել են և իմ վարքագիծն էլ են տեսել այդտեղ»,-ասաց նա:

Դանիելյանի խոսքով, արցախցիների հանդեպ ատելության քարոզով հանրությունը պառակտելուց հետո, հիմա էլ անցել են գյումրեցի-ոչ գյումրեցի բաժանմանը. «Այդ դեպքում Արարատի մարզի թոռնիկը, որը հայտնի դարձավ Ավետիք Չալաբյանի գործով, ի՞նչ գործ ունի Գյումրիում, ի՞նչ գործ ունեն ՔՊ-ի պատգամավորները, անդամները Գյումրիում։ Մեր հայրենակիցներին հիշեցնեմ, որ վերջինս Ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահն էր, մշտապես ճամարտակում է, թե ուսանողները պետք է զերծ մնան քաղաքական պրոցեսների մեջ ներգրավումից, իսկ ներկայումս ձևակերպել է որպես ուրեմն հայցորդ, իր մատուցած ծառայությունների համաձայն նաև կստանա գիտական կոչում։

Այնքան վատ իրավիճակում ենք հայտնվել, որ պատգամավորներ, ավագանիներ, վարչական ռեսուրսի օգտագործումը համարում եք նորմալ երևույթ»,- ասաց Գառնիկ Դանիելյանը:

Ամփոփե;ով իր խոսքը, նա ընդգծեց. «Ոչ մեկ փող չհամարձակվի, որոշում կայացնի, թե ով Գյումրի մտնի, ով չմտնի»: