Այսօր՝ մարտի 25-ին, Հայաստանի Ազգային պատկերասրահի որմնանկարների սրահումպաշտոնապես մեկնարկեց «Իմ քայլը» հիմնադրամի նոր՝ «Մշակութային ճամփորդություն Հայաստանում» պիլոտային  ծրագիրը։ Բացման միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետի տիկին և«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսյա Սվաջյանը, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լենա Նազարյանը, խորհրդի այլ անդամներ, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության գործերիժամանակավոր հավատարմատար Շեն Մինը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենՄարինա Հակոբյանը և ծրագրի շրջանակում համագործակցող տարբեր մշակութային կենտրոնների ներկայացուցիչներ:

Ծրագիրը նպատակ ունի արվեստի նկատմամբ հետաքրքրված, բայց հասանելիությանբացակայության պատճառով մշակութային կյանքի հետ շփվելու սահմանափակ հնարավորությունունեցող երեխաներին ծանոթացնել Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությանը։ Այս պիլոտային փուլի շահառուները 40 երեխաներ են  Տավուշի մարզից, ովքեր այսօր Երևանում էին իրենց ուղեկցող մեծահասակների  հետ։ «Մշակութային ճամփորդություն Հայաստանում»  ծրագիրըներառում է  ուսուցողական ու զվարճալի այցելություններ թվով 10 թանգարաններ, թատրոն, օպերա,բալետ, ինչպես նաև մասնակցություն չինական մշակութային օրվան:

Երեխաները մասնակցեցին բացման միջոցառմանը, որի ընթացքում ներկայացվեցին ծրագրիսպասվող փուլերը, մանրամասներն ու ընդհանուր տեսլականը։ Հիմնադրամի փոխտնօրեն Թալին Թօփալաքեանը, ամփոփելով միջոցառումը, հայտարարեց ծրագրի մեկնարկը:  Ընթերցվեցին մի քանի երեխաների շարադրություններից հատվածներ, իսկ դպրոցականներից մեկը հանդես եկավսեփական շարադրության ընթերցմամբ: Միջոցառման ավարտին նրանց հանձնվեցինմշակութային ճամփորդության մեկնարկային նվեր-փաթեթներ՝ տիկին Աննա Հակոբյանի ևգործընկերների կողմից։ Միջոցառումը եզրափակվեց «Արևիկ» մանկապատանեկան անսամբլիգեղեցիկ երաժշտական ելույթով և խմբային լուսանկարով։

Մեկնարկից անմիջապես հետո երեխաներն իրենց առաջին շրջայցն իրականացրին հենց Ազգայինպատկերասրահում և մասնակցեցին «Խճանկարի արվեստը» կրթական ծրագրին` դրանով իսկխորհրդանշելով ծրագրի մեկնարկն ու մշակութային գիտելիքներով լի ճանապարհի սկիզբը։

Ծրագրի ավարտին` հունիսին, երեխաները լրացնելու են հատուկ պատրաստված փոքրիկհարցաթերթիկ, որը կօգնի գնահատել ծրագրի արդյունավետությունը՝ հասկանալու, թե որքանով եննրանք կարողացել ընկալել և հիշել մշակութային այցերի ընթացքում ստացած գիտելիքներն ուտպավորությունները։ Սա նաև կարևոր տվյալներ կտրամադրի հիմնադրամին՝ հետագա փուլերըավելի նպատակային և արդյունավետ ձևավորելու համար։