Երեքշաբթի անտառային հրդեհները տարածվել են Հարավային Կորեայի հարավ-արևելյան շրջանում՝ ստիպելով հազարավոր բանտարկյալների տարհանել տեղի բանտերից, իսկ բնակիչներին՝ լքել իրենց տները: Նախագահի պաշտոնակատար Հան Դակ Սուն խոստացել է հրդեհաշիջման ուղղաթիռներ և ցամաքային անձնակազմ տեղակայել հրդեհների դեմ պայքարելու համար, հայտնում է Reuters-ը։
150 հազար բնակչություն ունեցող Անդոնգ քաղաքը նախազգուշացրել է իր բնակիչներին՝ տարհանվել անվտանգ տարածքներ:
Քաղաքում է գտնվում 14-րդ և 15-րդ դարերում կառուցված Հահոե ժողովրդական գյուղը, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում: Հրդեհը ներկայում գտնվում է Հահոյից մոտ 10 կմ հեռավորության վրա, հայտնել է պաշտոնյան: Իշխանությունները տուժած շրջանները հայտարարել են «աղետի հատուկ գոտիներ»:





























