Հակաիսրայելցի ցուցարարն ընդհատել է գլոբալ սպառնալիքների վերաբերյալ ԱՄՆ Սենատի լսումները, հայտնում է NBC News-ը։
Ըստ լրատվամիջոցների՝ նա բացականչել է՝ «Դադարեցրեք ֆինանսավորել Իսրայելին» և «Իսրայելը համաշխարհային անվտանգության ամենամեծ սպառնալիքն է»։
Այդ պահին սկսել է ելույթ ունենալ ԱՄՆ Սենատի հետախուզության հանձնաժողովի նախագահ Թոմ Քոթոնը, երբ անհայտ անձը բղավոցներով ընդհատել է նրան։
Նիստը վերսկսվել է ցուցարարների ցրվելուց մի քանի րոպե անց։



























