ԱՄՆ պետդեպարտամենտը մանրամասներ է ներկայացրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի  հեռախոսազրույցից։ Հայտարարությունում, որը հրապարակել է պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Թեմի Բրյուսը, նշվել է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են ընդհանուր շահերը որպես ռազմավարական գործընկերներ։ «Պետքարտուղարը ողջունել է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը եւ ընդգծել ամուր խաղաղության կարեւորորությունը տարածաշրջանային հակամարտությունների ցիկլը դադարեցնելու եւ Հարավային Կովկասում անվտանգության եւ բարգավաճման ապահովման համար»,- նշվել է հայտարարությունում։ Նշվել է, որ ԱՄՆ պետքարտուղարը եւ Հայաստանի վարչապետը համակարծիք են եղել, որ Հարավային Կովկասում թեժացումը ցանկացած ձեւով անընդունելի է։