Մարտի 26-ին, ժամը 00:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սուրենավան գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել։

ՆԳՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի Աբովյան փողոցում գտնվող տներից մեկի (մոտ 150 քմ) տանիքում։   

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։57-ին, մարվել՝ 02։16-ին: Այրվել է տանիքի մոտ 70 քմ հատվածը։