Ռուսաստանը կարող է միտումնավոր հետաձգել Ուկրաինայում հրադադարի շուրջ բանակցությունները եւ խուսափել համաձայնագիր կնքելուց, հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Կարծում եմ, որ Ռուսաստանը ցանկանում է վերջ տալ դրան, բայց գուցե նրանք ժամանակ են ձգում: Ես դա արել եմ տարիներ շարունակ [բիզնեսում]. ես չեմ ուզում պայմանագիր ստորագրել, ես ուզում եմ, ասենք, մնալ խաղի մեջ, բայց գուցե եւ ես չեմ ուզում դա անել», - ասել է Թրամփը:

Միեւնույն ժամանակ, Սպիտակ տան ղեկավարը խոստացել է, որ Վաշինգտոնը կքննարկի Սեւ ծովում հրադադարի մասին Մոսկվայի պահանջները, որոնք հայտարարվել են Սաուդյան Արաբիայում մարտի 23-25-ին կայացած բանակցություններից հետո։ «Մենք հիմա մտածում ենք այդ ամենի մասին։ Դրանք մոտավորապես հինգ կամ վեց պայման են։ Մենք դիտարկում ենք դրանք բոլորը»,- նշել է Թրամփը։ Մասնավորապես, ռուսական կողմը պահանջել է հանել հինգ պատժամիջոց «Ռոսսելխոզբանկից» եւ այլ բանկերից, որոնք գործում են պարենի եւ պարարտանյութերի արտահանման մեջ, ինչպես նաեւ գյուղտնտապրանքներ արտադրողներից եւ արտահանողներից եւ նավերից, որոնք նավարկում են Ռուսաստանի դրոշի տակ եւ համապատասխան բեռներ են փոխադրում։

ԱՄՆ-ը առաջարկել է Ուկրաինայում ռազմական հակամարտության կարգավորումը սկսել 30-օրյա հրադադարով։ «Դժվար է պայմանավորվել պատերազմի երկարաժամկետ ավարտի շուրջ, երբ նրանք կրակում են միմյանց վրա»,- նշել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն աջակցել է այդ նախաձեռնությանը, բայց նշել է «նրբությունների» առկայության մասին։ Նրա խոսքով՝ խնդիր են ներկայացնում ապագա համաձայնագրերին հետեւելու վերահսկումը եւ Կիեւ ռազմական մատակարարումների շարունակումը։