Կոլումբիայի զինված ուժերը ավիահարված են հասցրել «Ծոցի կլան» թմրակարտելի թիրախներին, ինչի արդյունքում վերացվել է երկրի խոշորագույն հանցավոր խմբավորման ղեկավարներից մեկը։ Այս մասին հայտնել է երկրի նախագահ Գուստավո Պետրոն։
«Ես հրամայել եմ օդային հարված հասցնել Սեգովիայում (Անտիոքիայի դեպարտամենտ) «Ծոցի կլան» զինված խմբավորմանը: Արդյունքը՝ [թմրակարտելի] ինը անդամներ սպանվել են, մեկը կալանավորվել է, եւ 13 հրացան է առգրավվել: Մահացածների թվում են առաջնորդ Մանուել Ալեքսանդեր Արիսա Ռոսարիոն՝ Հիտլեր մականունով, եւ նրա տեղակալ Հայրո Խուլիո դե Օյոսը՝ Նեյմ մականունով»,- X-ում գրել է պետության ղեկավարը։
Նրա խոսքով՝ թմրակարտելի այդ ստորաբաժանումը մասնակցել է զինվորականների դարանակալմանը, ինչպես նաեւ պատասխանատվություն է կրում «Մարդկային Կոլումբիա» կուսակցության տեղի շտաբի առաջնորդ Հայմե Գալյեգոյի սպանության համար։





























