Վահագն Ալեքսանյա՛ն, միայն «խոզերը» կարող են երեխաներին ԱԺ բերել ու ստել, թե Երևանում գրունտային ճանապարհ չկա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը։
Նա մի տեսանյութ է հրապարակել, որտեղ ճանապարհը գրունտային է ու ցեխ, ապա նշել. «Հաղթանակ թաղամասն է՝ 4-րդ գյուղ, բարձրացիր ամբիոն և 2 ոտքի վրա կանգնիր, որ տեսնես գռունտը։ Ես հիմա քեզ ապացուցում եմ,որ դու ստում ես հանուն Գյումրու ձեր թեկնածուի, և մի ամբողջ գյումրեցի ժողովրդի փորձում ես մոլորեցնել հիմար թեզով՝ նախկին, թալան։
Սուտը ԱԺ ամբիոնից ասելը անբարոյականություն է։ Էլ մյուս անգամ պոպուլիստական ոճով չխոսես, թե չէ այ սենց դիմակներդ կբացեմ»։





























